![](https://armlur.am/wp-content/uploads/2015/12/26b2a987-55c3-495f-93a1-53332eb63f5a.jpg)
Դեկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 249 հեռախոսազանգ:
Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 222-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 27 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 73 հեռախոսազանգ, որոնցից 62-ին լուծում է տրվել, իսկ 11-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: