ՀԱԿ-ի թեժ գծում արձանագրված ընտրախախտումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀԱԿ-ի շտաբը ներկայացնում է ժամը11:3-0ի դրությամբ գրանցված ընտրախախտումները:
1/8 – Առավոտյան Ավանի 1/8 ընտրական տեղամասը բացվելուց հետո, երբ բացել են չհրկիզվող պահարանը՝ քվեարկությունը սկսելու համար, պարզվել է, որ պահարանից բացակայում է տեղամասային կնիքը: Այն ի դեպ, երեկ երեկոյան հանձնաժողովի անդամները տեղադրել էին չհրկիզվող պահարանում եւ փակել են: Այժմ կազմվում է արձանագրություն: 
1/27 – Հայկ Պետրոսյանին հանձնաժողովի անդամը չի թուլատրել ստուգել ստորագրությունների մատյանում այդ պահին քվեարկող ընտրողի հասցեն: Վստահված անձը դիմել է հանձնաժողովի նախագահին՝ որպեսզի խախտման մասին գրառում կատարվի գրանցամատյանում, վերջինս հրաժարվել է: Վստահված անձի կողմից հաղորդում է բերվել ՀՔԾ՝ կատարված հանցագործության մասին:
2/23 – Նոր Նորքի 6-րդ զանգվածի 2/23 ընտրատեղամասում ստացված քվեաթերթիկները հաշվելու արդյունքում պարզվել է, որ քվեաթերթիկները պակասում են. 1900-ի փոխարեն առկա են 1800-ը: Ընտրատեղամաս ժամանած iLur.am-ի թղթակցին հանձնաժողովի նախագահ Արմեն Բաբաջանյանը (,ժառանգությունե կուսակցություն) հայտնել է, որ կազմվել է համապատասխան արձանագրություն:
3/06 – Դրսից մարդիկ են մտել ու զոռով քվեարկել են տալիս տեղամաս մտած ընտրողներին: Հանձնաժողովի նախագահը ոստիկանության միջոցով փորձում է ճնշում գործադրել ՀԱԿ ու ՀՅԴ վստահված անձանց վրա: 8:36
3/06 – Ընտրատեղամասում ընտրողներից մեկը մտել է  քվեախցիկ, ընտրել ու բջջային հեռախոսով լուսանկարել է քվեաթերթիկը: ,Բարգավաճ Հայաստանըե ներկայացնող հանձնաժողովի անդամը նկատել է դա, Հայ ազգային կոնգրեսի ու Դաշնակցության հանձնաժողովի անդամները ԲՀԿ-ի ներկայացուցչի հետ միասին անվավեր են ճանաչել քվեաթերթիկը ու թույլ չեն տվել այն քվեատուփ նետել: Հանձնաժողովի նախագահը դեմ է եղել քվեաթերթիկն անվավեր ճանաչելուն, ոստիկաններն էլ հայտարարել են, թե հանձնաժողովի անդամները խանգարում են: Ի վերջո, քվեաթերթիկն անվավեր է ճանաչվել ու ընտրողին թույլ չեն տվել քվեարկել:
3/06 – Կոնֆլիկտ վստահված անձանց ու հանձնաժողովի անդամների եւ կուտակված մարդկանց միջեւ, ընդհուպ մինչեւ քաշքշոց:
3/19 – Տեղամասում՝ վիճակահանությունն անելուց եւ քվեաթերթիկները կնքելուց հետո, երբ հանձնաժողովի անդամները դրանք սկսել են դնել չհրկիզվող պահարանում, հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահը վերցրել է բոլոր 3 կնիքները եւ դուրս եկել տեղամասից: Դա նկատել է հանձնաժողովի՝ Կոնգրեսական անդամը, եւ զանգահարել նախագահին: Վերջինս ասել է, թե իբր դուրս է եկել մարդ տեսնելու: Սակայն, քանի որ հանձնաժողովի անդամների մոտ կասկածներ կային, որ նախագահը ապագա կեղծիքների համար է դուրս հանել երեք կնիքները, զանգահարել են թիվ 3 ԸԸՀ: Տեղամաս ժամանած ԸԸՀ անդամին՝ հանձնաժողովի անդամները ասել են, որ քանի որ կեղծիքների հետ կապված կասկածներ ունեն, ապա իրենք պահանջում են հավելյալ՝ 4-րդ ստորագրությունը դնել քվեաթերթիկների վրա, որպեսզի եթե անգամ տեղամասից կնիքներով դուրս եկած նախագահը հասցրել է օգտագործել այդ կնիքները, իրենք կարողանան տարբերել իրական քվեաթերթիկները: ԸԸՀ անդամը, սակայն, չի թույլատրել 4-րդ ստորագրությունը դնել քվեաթերթիկների վրա՝ նշելով, թե դա օրենքի խախտում է: Եւ դա այն դեպքում, երբ իրականում որեւէ օրենքի խախտում չկա 4-րդ ստորագրությունը դնելու հարցում:
07/05 – Կենտրոն ՀԸ լրագրողին թույլ չեն տվել մտնել տեղամաս:
07/14 տեղամասում` 80 նախակրթարան, Հաղթանակ փ., ինչ-որ մեկը փորձել է դուրս հրավել կին դիտորդին, եւ ինչ-որ հարցեր պարզել վերջինիս հետ այն բանից հետո, երբ վերջինս մի քանի անգամ դիտողություններ է արել հանձնաժողովի նախագահին այն մասին, որ վստահված անձինք չեն գրանցվում գրանցամատյանում: Դիտորդը չի թողել տեղամասը եւ մնում է տեղում:
7/32 տեղամասում (108 դպրոց) գրանցվել է ընտրողների խմբերի փոխադրում, կուտակումներ տեղամասից դուրս, ընտրողների ուղղորդում:
08/08 – Հանձնաժողովի նախագահը դիտորդին հանել է տեղամասից, պատճառաբանելով որ չի ճանաչում, իսկ անծանոթ անձինք տարածքում նախագահի հովանավորությամբ անարգել շրջում են:
8/17 – կատարվել է զինվորական գրքույկով քվեարկություն, կազմվել է արձանագրություն:
11 SS 700 կանաչ գույնի BMW մակնիշի մեքենայից Աջափնյակի 16-րդ թաղամասի 2-րդ շղթայի բակում փող է բաժանում:
88 AO 888 AUDI Q7 սև գույնի մեքենայի մեջ նստում են մարդիկ, փողը վերցնում, գնում են քվեարկության: Այս պահին այն կատարվում է 16-րդ թաղամասի 23 շենքի բակում: Բաժանողը 23 շենքի 10-րդ հարկի Արմենն է: Բաժանողներից մյուսը լիֆտի աշխատող Կարոյի կինն է:
11/14 – ,Հայտրանսշինե գործարան, Արցախի 30, կողքի բակում կուտակումներ, մարդկանց հավաքում եւ բերում են տեղամաս: ՀՀԿ-ց Դավիթ Վարդանյանը տեղամսից դուրս է գալիս եւ մարդկանց ուղղորդավորված տանում է քվեարկության:
13/25 տեղամասում (Նոր Արեշի թիվ 69 մանկապարտեզ), հանձնաժողովի նախագահը մոռացել է բերել ծրարների վրա դրվող կնիքը, արդյունքում 36 քվեաթերթիկներ նետվել են քվեաթուփ առանց կնքելու:
13/12 տեղամասի դիմաց ոստիկանների կուտակումներ են: (17 դպրոց, Սասունցի Դավիթ փ.,): Ոստիկաններն անարգել ելումուտ են անում ընտրական տեղամաս եւ ուղղորդում են ընտրողներին: Հանձնաժողովի նախագահը բանավոր կերպով նկատողություն է անում ոստիկաններին, սակայն հրաժարվում է արձանագրություն կազմել:
11/36 տեղամաս այցելած մի քանի անձ քաշքշել, հարվածել են Կոնգրեսի վստահված անձ Վարդան Հարությունյանին: Ոստիկանությունը չի միջամտել:




Լրահոս