
Թիվ 7/15 ընտրատեղամասում այս պահին իրար են ծեծել ԲՀԿ-ական Կորյուն Պողոսյանն ու հանձնաժողովի անդամները: Բանն այն է, որ ԲՀԿ-ական ներկայացուցիչը մտել է ընտրատեղամաս և փորձել է միջամտել ընտրությունների ընթացքին, սակայն հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել՝ ասելով, որ նա իրավունք չունի տեղամասում գտնվել: Տեղամասի ներսում իրար քաշքշելուց հետո նրանք դուրս եկան տեղամասին, և ծեծկռտուքը շարունակել են բակում:
Այս մասին գրում է 168 .am-ը: