Միջադեպ 5/19 ընտրատեղամասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դավիթաշեն վարչական շրջանի 5/19 ընտրատեղամասում,  մի քաղաքացի՝ Սիրանուշ Ռաֆիկի Բաղդասարյանը,  ստանալով քվեաթերթիկը  մոտեցել է քվեախցիկին, այնուհետեւ դուրս է եկել եւ ասել, որ քվեաթերթիկը անվավեր է, վրան ինչ-որ կապույտ գծեր կան: Նա պնդել  է, որ դա դիտավորյալ է արված հատուկ իր համար եւ պահանջել է թուղթ, որի վրա գրված լինի, որ իրեն դիտավորյալ անվավեր թերթիկ են տվել: Հանձնաժողովի անդամները, ինչպես նաեւ բոլոր կուսակցությունների եւ Դաշինքի վստահված անձինք հերքել են նրա ասածը: Նշենք նաեւ, որ նույն անձը նախագահական ընտրությունների  ժամանակ նույնպես հանձնաժողովի անդամներին փորձել է ենթարկել շանտաժի: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչը նկատեց, որ Սիրանուշը թաքուն նկարահանում է այդ ամենը: Այս մասին հայտնում է մեր թղթակիցը:




Լրահոս