Եթե մի հատ էլ ստից զանգ եկավ, ինձնից չնեղանաք.Սամվել Ալեքսանյան. տեսանյութ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Aravot .am-ը փոխանցում է, որ քիչ առաջ 8/8 տեղամասից ստացված ահազանգի հետքերով տեղամաս եկավ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, հետաքրքրվեց իրավիճակով, ցուցումներ տվեց ՀՀԿ-ական բոլոր տղաներին ու սպառնաց. “Եթե մի հատ էլ ստից զանգ եկավ, ինձնից չնեղանաք, մնացածը դուք որոշեք”: Հարցին, թե ինքը իրավունք ունի՞ ցուցումներ տալու հանձնաժողովի անդամներին ու վստահված անձանց, ասաց. “Ես վստահված անձի թուղթ էլ ունեմ”: Դիտորդ Ռուզաննա Գրիգորյանի պնդմանն ի պատասխան, թե ինքը գրանցված չէ որպես վստահված անձ, պարոն Ալեքսանյանը լռեց ու հեռացավ ծիծաղելով. “Վստահված անձ էր, մեր թաղի տղա էր: Մոսո ջան, ոչ մի խնդիր մի ստեղծեք, Էդո ջան, լսա՞ր”: Դիտորդ Ռուզաննա Գրիգորյանը նաեւ դժգոհեց, որ իր աշխատանքը ՀՀԿ-ական տղաները խոչընդոտում են: Ի պատասխան՝ պարոն Ալեքսանյանը սկսեց հեռախոսազանգին պատասխանել ու դուրս եկավ տեղամասից: Հետո էլ պարզաբանեց. “Եկել եմ, որ ստեղ պրոբլեմ չլինի”: Մեր հարցին, թե Մալաթիա-Սեբաստիա համայնքի բոլոր տեղամասերը դո՞ւք եք վերահսկում, ասաց. “Չեմ վերահսկում, շտաբում էի, զանգեցին՝ եկա”: 




Լրահոս