
“Ֆոտոլուր”-ի լուսանկարիչը ընտրակաշառք տալու ակնհայտ դեպք է արձանագրել 9/11 ընտրատեղամասում, որտեղ նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է քվեարկել: Լուսանկարներից մեկում երկու հոգի պատի տակ, թեեւ թիկունքով կանգնած, հաստատապես ինչ-որ ցուցակ են նայում, ինչ-որ բան տալիս-առնում: Մյուս նկարում այդ մարդկանցից մեկն ընտրում է, մյուսը` ահազդու հայացքով, ոչ հեռու կանգնած, հետեւում: