Ռազբորկա 8/8 տեղամասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մալաթիա -Սեբաստիա համայնքի թիվ 8 ընտրատարածքի 8/8 տեղամասում քիչ առաջ վիճաբանություն է սկսվել “Առաքելություն” կուսակցության վստահված անձ Վահագի և ՀՀԿ-ի վստահված անձ Մեսրոպ Մանուկյանի և Գյումրու ,Ասպարեզե լրագրողների ակումբի ներկայացուցիչ Կարեն Հարությունյանի միջև: 
Ինչպես փողանցում է Aravot .am-ը՝ Կ. Հարությունյանը երկակի քվեարկության դեպք էր արձանագրել, ահազանգել, իսկ նրա ահազանգը վերը նշված վստահված անձինք համարեցին պրովոկացիա: Մինչդեռ դեպքը հաստատեց հանձնաժողովի ՀՅԴ-ական անդամ Գոհար Աթաբեկյանը և ԲՀԿ-ական հանձնաժողովականը, որը չցանկացավ ներկայանալ: Դեպքը կանխվեց, երկրորդ անգամ քվեարկել պատրաստվողին դուրս հրավիրեցին տեղամասից: 
ՀՀԿ-ական հանձնաժողովական Նունե Վարդանյանն էլ դժգոհեց “Ասպարեզ” ակումբի ներկայացուցչից՝ պնդելով, որ առավոտից սադրում է. “Բնակիչների ներվային համակարգի վրա են ազդում, ոչ մի խախտում չեն նկատում, բայց անհիմն մեղադրանքներ են ներկայացնում”: “Ասպարեզ” ակումբի ներկայացուցչիչը պնդում է, որ “Առաքելության” վստահված անձը՝ Վահագը, որը չի ցանկանում ներկայանալ, համագործակցում է ՀՀԿ-ի հետ: Վեճն այնքան թեժացավ, որ “Առաքելության” վստահված անձը Կ. Հարությունյանին դուրս հրավիրեց տեղամասից՝ դրսում շարունակելու “ռազբորկան”: 
Քիչ առաջ տեղամաս է այցելել նաև ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանը, ՀՀԿ-ականներին ցուցումներ տվեց, հեռացավ:




Լրահոս