Ստորև ներկայացնում ենք «Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային
միավորման տարածած պաշտոնական հաղորդագրությունը.
Մեր հազարամյա պատմություն ունեցող ժողովուրդը,որ դարեր շարունակ պետականություն չի ունեցել և գոյատևում է:Շատերին կարող է զարմանալի թվալ,բայց մեր ժողովրդի ազգային ինքնության պահպանման գործում իրենց ուրույն տեղն են ունեցել և այսօր էլ ունեն եզդիական ազգային և կրոնական տոները:Ազգային և կրոնական տոները պահպանելով ազգային արժեքները նպաստելով ազգի գոյատևմանն ամուր թելի նման կապել և կապում են մեր ժողովրդի անցյալն ու ներկան:
Շուրջ 300 տարի է մենք հայաստանաբնակ եզդիներս հեռացել ենք մեր հոգևոր նստավայրից Լալիշա-Նուրանից, բայց փառք Աստծո մենք դեռևս սրբորեն պահպանել ու տոնում ենք մեր ազգային և կրոնական տոները:
Աշխարհի բոլոր ժողովուրդների,ինչպես նաև եզդիների պատմության մեջ կարևոր իրադարձություններն, ինչպես նաև հիշարժան օրերն, որպես կանոն վերածվում են տոների ու տոնակատարությունների:Եզդի ժողովրդի կյանքում այդպիսի տոներից է «Այդա Էզդիտը», որը նշվում է որպես աշխարհի արարման օր:Այն իր անվանումն է ստացել եզդի ժողովրդի Աստված Եզդայի հազար ու մեկ անուններից:«Այդա Էզդիտը» մեր ժողովրդի կյանքում և ճակատագրում կարևոր դեր է խաղացել:Այդ տոնը մշտապես նպաստել է եզդի ժողովրդի ինքնության, կրոնի և մշակույթի պահպանմանը հնագույն ժամանակներից միչև մեր օրերը:
Այս տոնն իր հաստատուն տեղն ունի նաև մեր ժողովրդի գոյատենման գործում:Այն մի կամուրջ է հանդիսացել և այսօր էլ հանդսանում է մեր ժողովրդի անցյալի և ներկայի մինջև:«Այդա Էզդիտը» մեր ժողովրդի կողմից նշվում է դեկտեմբերի 13-ից մինչև հաջորդ 1-ին ուրբաթ օրը:
Ըստ եզդիական ավանդյութի աշխարհի արարման գործը հրեշտակները Եզդայի «Աստծո» կարգադրությամբ սկսում են շաբաթ օրը և ավարտում են կիրակի օրը:Երկուշաբթի օրը հրեշտակները մաքրությամբ են զբաղվում և պատրաստվում ծոմի:Երեքշաբթի,Չորեշաբթի և Հինգշաբթի օրերին ծոմ են պահում,իսկ ուրբաթ օրը նշում են «Այդա Էզդի» այսինքն աշխարհի արարման տոնը:Այս տարի «Այդա Էզիդ» օրերը սկսվում են դեկտեմբերի 15-ին ,16-ին,17-ին ծոմ են պահում,իսկ դեկտեմբերի 18-ին սկսվում է տոնը:
2014թ. օգոստոսի 3-ից Իրաքի Հանրապետության եզդիաբնակ Շանգալ մարզում մեր ժողովուրդն ենթարկվեց ահավոր ցեղասպանության: ԻՊ-ի հրեշները եզդիների նկատմամբ այնպիսի ոճիր գործեցին, որը չէիր կարող տեսնել զարհուրելի երազներում, նույնիսկ սարսափելի կինոնկարներում: Դաժան խավարը պատել էր մեր բնօրրանը, ամենուր մահ էր, եզդի կանանց ու երեխաներին 21-րդ դարի ստրկավաճառները հասցրեցին մինչև Աֆղանստան: Սակայն մարդկային ոչ մի զգացմունք հավերժ չի լինում, եկավ այն պահը, որ այդ ամենը մեր տխրությունը դարձավ ցավալի հիշողություն: Շանգալը ավերված է… Ազատագրման գինը սարսափելի է, բայց սպասվածից վատ կարող էր լինել, միայն սպասվածին չհասնելը` Շանգալը չազատագրելը:
2015թ. Նոյեմբերի 13-ին ազատագրվեց մեր բնօրրանը Շանգալը: Հաղթեց կյանքը, հաղթեց բարին, մարդկայինը, միասնությունը, առաջընթացը, հաղթեց քաղաքակիրթ աշխարհը: Եզդին ապացուցեց,որ ինքն է իր կյանքի անվտանգության և խաղաղ ապրելու երաշխավորը` եկավ ուրախանալու պահը, Շանգալում նորից ծածանվեց մեր ժողովրդի ազատագրական դրոշը: Սակայն ցավոք առկա է նաև զայրանալու պահը, մինչև վերջ չի ազատագրվել Շանգալը: Չեն թողնում մենք ինքներս կառուցենք մեր տունը, որոշենք մեր ազատ անկախ ապագան…
«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհուրդը շնորհավորում է հայաստանաբնակ, ինչպես նաև ամբողջ աշխարհի, Շանգալի սարերում և փախստակաների վրաններում գտնվող եզդիներին «Այդա Էզդիտ» տոնի առթիվ ցանկանում ենք բոլորին առողջություն, ազատություն, հաջողություն, բարեկեցիկ և խաղաղ կյանք:Թող իրականան մեր բոլորի երազանքները եզդիները այլևս երբեք ցեղասպանություն չապրեն իրենց բնօրրանում ապրեն ազատ, անվտանգ և անկախ: Թող այսուհետ աշխարհում ոչոք չսպանվի իր ազգային կամ կրոնական պատկանելության համար: Թող մենք բոլորս ապրենք միայն ուրախանալու զգացմունքով:
Աստված ապավեն»