
Շենգավիթ վարչական շրջանի 11/34 ընտրատեղամասում քաղաքացիները, իրար հերթ չտալով, եկել էին ընտրության։
ՀՀԿ վստահված անձ Էդուարդ Ֆահրադյանից Lurer .com-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված ընտրողների ակտիվությունը, ինչպես նաև, թե ինչու է ընտրողների այդքան հոծ բազմություն հավաքվել ընտրատեղամասում. վերջինս կասկած հայտնեց, որ հնարավոր է՝ մարդիկ ավտոբուսով են գալիս, այդ իսկ պատճառով էլ կուտակումներ են առաջանում։
Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ ԲՀԿ-ական Հմայակ Նավասարդյանն էլ չկարողացավ հարցի շուրջ ինչ-որ տեսակետ հայտնել։
Այնուհետև Lurer .com-ի տեսախցիկը ընտրատեղամասի մոտ ֆիքսեց 4104 s դեղին պետհամարանիշներով 48 համարի ավտոբուսը, որը քաղաքացիներին բերեց ընտրատեղամաս, իսկ արդեն իսկ քվեարկած քաղաքացիներին տեղափոխեց ընտրատեղամասից։
Նշենք, որ այդ ավտոբուսի երթուղին չի ընդգրկում Շենգավիթը։
Ընտրողների ակտիվությունը կարող եք տեսնել տեսանյութում։