
ՀՅԴ “Թեժ գիծը” ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենում երկու օր առաջ քաղաքացու տուն են բերել Տարոն Մարգարյանի նախընտրական բուկլետը` մեջը 20 000 դրամի կտրոն, ըստ որի` վճարվել է քաղաքացու` համատիրությանը վճարվող վարձը: Քաղաքացին պետք է ընտրի 5/09 ընտրատեղամասում:
Իսկ 3/19 տեղամասում /Քանաքեռ-Զեյթուն/ 5 հոգի տարբեր ընտրատարածքներում փորձել են ապօրինաբար ընտրություն կատարել, սակայն բռնվել են: Կազմվել է արձանագրություն:
yerkir .am