
Ինչպես տեղեկացնում է մեր թղթակիցը, թիվ 1/30 ընտրատեղամասում վեճ է տեղի ունեցել ՕԵԿ վստահված անձի եւ հանձնաժողովի անդամների միջեւ: Մի կին՝ Վարդերես Աբելյան, եկել է նշված տեղամաս եւ ներկայացել, որպես ՕԵԿ վստահված անձ: Սակայն ՕԵԿ-ի վստահված անձը ասել է, որ այդ կինը ԲՀԿ-ի վստահված անձն է: ՕԵԿ-ի վստահված անձը փորձել է պարզել, թե ինչու են գրանցել այդ կնոջը, որպես ՕԵԿ վստահված անձ, հանձնաժողովի նախագահը պատասխանեց, որ Վարդերեսը փաստաթուղթ է ներկայացրել, որպես ՕԵԿ վստահված անձ: Նշենք, որ այդ վիճաբանության պահին Վարդերես Աբելյանը ներկա չի եղել, նա ընտրատեղամասում մնացել է ընդամենը մի քանի րոպե: