Ընտրատեղամասերը փակվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ մայիսի 5-ին, անցկացվեցին Երևանի ավագանու ընտրությունները: Ժամը 20:00-ին բոլոր ընտրատեղամասերի դռները փակվեցին։ Ընդամենը մայրաքաղաքում բացվել էին 464 ընտրատեղամասեր: Ընտրացուցակներում ներառված քաղաքացիների ընդհանուր քանակը 816 457 է: Ժամը 21-ին հայտնի կդառնա ընտրությունների մասնակիցների թիվը:
Հիշեցնենք, որ առաջադրված էին 7 քաղաքական ուժ՝ “Առաքելություն”, “Բարգավաճ Հայաստան”, “Հայ ազգային կոնգրես”, “Հայ Յեղափոխական Դաշնակցություն”, “Հայաստանի Հանրապետական”, “Օրինաց երկիր” կուսակցություններ և “Բարև Երևան” կուսակցությունների դաշինքը։
Այսօր Երևանի բնակիչներն ընտրելեցին համամասնական սկզբունքով՝ ըստ քաղաքական ուժերի ներկայացրած ցուցակների: Կուսակցության դեպքում՝ 6 տոկոսի, իսկ դաշինքի դեպքում՝ 8 տոկոսի անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերի ներկայացուցիչների թվից ընտրվելու է Երևանի քաղաքապետ:




Լրահոս