
Մեր թղթակիցը թիվ 5/19 տեղամասում արձանագրել է, որ ընտրացուցակում ընդգրկված են եղել մահացած տատիկի տվյալներ՝ Արաքսյա Մինասի Մինասյան, ով մահացել է 98-ին: Մեկ այլ քաղաքացի՝ Աբրահամ Համբարձումյանը մեր թղթակցի հետ զրույցում ասաց, որ ինքը մոտ 30 տարի առաջ է գնել Ա. Մինասյանի բնակարանը եւ ամեն տեղ դիմել է, այդ խնդիրը լուծելու համար, սակայն ապարդյուն: