«Իսլամական պետության» զինյալները պլանավորում են ռումբեր ամրացնել թռչունների վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետության» զինյալները պլանավորում են ռումբեր ամրացնել վարժեցված թռչունների վրա, որպեսզի դրանով ռազմական ինքնաթիռներ ոչնչացնեն: Այս մասին գրում են բրիտանական ԶԼՄ-ները:

Ավելի վաղ հաղորդվում է, որ ահաբեկիչները ռումբեր են հավաքում, որոնք ամրացնում են հավերի վրա:

Ինչպես հայտնում է Express պարբերականը՝ զինյալներից մեկը նման սարքավորման լուսանկար է հրապարակել և թռչնի լուսանկարը, որին պետք է ամրացվի: Սակայն ահաբեկիչներին չի հաջողվել համապատասխան չափսերի թռչուն գտնել, որը կարող է բարձրացնել պայթուցիկ սարքը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս