Ավանի թիվ 01 ընտրատեղամասում Քաղաքացիական հասարակության ինստիտուտի դիտորդը հեռախոսով նկարահանել է, թե ինչպես է մի տղամարդ ընտրողներին ուղեկցում տեղամաս։ Այդ մարդը, նկատելով, որ իրեն նկարում են, մոտեցել է դիտորդին և փորձել ձեռքից խլել հեռախոսը։ Միջադեպը եղել է ժամը 13։20-ի սահմաններում։ “Ա1+”-ի փոխանցմամբ՝ դիտորդը պարզել է, որ այդ անձը Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սամվել Ղումաշյանն է։ Պետք է ենթադրել, որ վերջինս խիստ ջղայնացած է, այն պատճառով, որ չի կարողացել իր ղեկավար Մանվել Ջավադյանի, էլ չենք խոսում՝ իր ղեկավարի ղեկավար՝ Տարոն Մարգարյանի չափ գույք և եկամուտ հայտարարագրել:
Ավանի թաղապետի տեղակալը հարձակվել է դիտորդի վրա (տեսանյութ)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ