Առաջին աշխատանքային օրը պաշտոնապես հունվարի 11-ին չի մեկնարկի. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը թեև դեռ չի շտապում հայտարարել, թե ինչքան կհանգստանան պետական ծառայողներն Ամանորին, սակայն որոշ գերատեսչությունների աշխատողներին արդեն հայտնել են, որ աշխատանքի են գալու հունվարի 11-ից, թեև առաջին աշխատանքային օրը պաշտոնապես կմեկնարկի հունվարի 8-ին՝ ուրբաթ օրը։ Ասել են, որ բաց թողած օրը կլրացնեն շաբաթ օրը։ Ի դեպ, այս տարվա աշխատանքային վերջին օրը՝ դեկտեմբերի 31-ին, գերատեսչություններում աշխատանքի կգնան միայն տղամարդիկ, կանանց թույլատրել են այդ օրը տանը մնալ ու ամանորյա եփել-թափելով զբաղվել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս