Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց` ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնական խիզախության ու արիության համար ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ Աշոտ Գրիգորյանը պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով եւ Գագիկ Սարգսյանը՝ «Մարտական ծառայություն» մեդալով։
Նույն օրը Նախագահը ստորագրել է կարգադրություն` ծառայողական պարտականությունները անբասիր կատարելու համար ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության 7 աշխատակցի արժեքավոր նվերներ հանձնելու մասին:




Լրահոս