Թուրքիան պատասխան պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան ՄԱԿ-ի ազգային անվտանգության նիստի ժամանակ քննարկել է Ռուսաստանի դեմ պատասխան միջոցների կիրառման հարցը, ինչպես նաև` Սիրիայում Ռուսաստանի ռազմական օպերացիայի ազդեցությունը. փոխանցում է Regnum-ը:

Ինչպես ասվում է հայտարարության մեջ, որը տարածվել է նիստի արդյունքների համաձայն, խորհուրդը «Թուրքիայի հանդեպ Ռուսաստանի դիրքորոշումը գնահատել է որպես անթույլատրելի»:

Նիստի ընթացքում մանրամասն դիտարկվել է Ռուսաստանի դեմ պատասխան միջոցների կիրառումը: Բացի այդ` Անկարայում քննարկվել են հարցեր՝ կապված Ռուսաստանի ռազմական գործունեության և Սիրիայի ռեժիմի ուժերի հետ, այդ թվում՝ երկրից փախստականների նոր հոսքի վրա այդ գործողությունների հետևանքների ազդեցությունը:

Նոյեմբերի վերջին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով, ստորագրեց Թուրքիայից Ռուսաստան ապրանքների ներկրման դադարեցման մասին համաձայնագիրը, որը ուժի մեջ կմտնի 2016թ. հունվարի 1-ից:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան     




Լրահոս