Պատոն ցանկանում է վերադառնալ Իտալիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալեշանդրե Պատոն առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է վերադառնալ Իտալիա: Բրազիլացի ֆուտբոլիստը համացանցի իր էջում լուսանկար է հրապարակել՝ հաստատելով, որ գտնվում է Միլանում:

Նրա գործակալ Ռիկարդո Նապոլիտանոն նշել է, որ Եվրոպա վերադառնալու բանակցությունները այժմ ընթանում են: «Պատոն ցանկանում է վերադառնալ ոչ միայն Եվրոպա, այլեւ աշխարհի լավագույն հարձակվողներից մեկի կարգավիճակին: Մենք տարբեր առաջարկներ են քննարկում»,- նշել է գործակալը:




Լրահոս