Պուտինի հայտարարությունները միայն ծիծաղ են առաջացնում. Դավութօղլու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ «Պուտինի խոսքը լուրջ ընդունելն իր համար վիրավորանք է»: Այս մասին գրում է Oxu.az-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ մամուլի ասուլիսի ընթացքում հերթական անգամ քննադատել էր թուրքական իշխանություններին Սու-24-ի կործանման համար: Նա, մասնավորապես, Սու-24-ի կործանումը «թշնամական քայլ» էր անվանել և հայտարարել, որ թուրքական ղեկավարությունը «ցանկացել է լիզել ամերիկացիների համապատասխան տեղը»:

Դավութօղլուն հիշեցրել է, որ մեկ ամիս առաջ Պուտինն այլ կարծիք ուներ:

«Ինչո՞ւ Պուտինը նման հայտարարություններ չէր անում մեկ ամիս առաջ: Նա միայն այժմ գիտակցեց, որ Թուրքիան մուսուլմանական երկիր է և սերտ համագործակցում է ԱՄՆ-ի հետ: Նրա ամեն մի հայտարարություն միայն ծիծաղ է առաջացնում: Սա կարելի է միայն մանկական խաղ անվանել: Այժմ Պուտինը կարծում է, որ կարող է ընդդիմությո՞ւն ստեղծել Թուրքիայում: Պուտինը, հավանաբար, մնացել է սովետական քարոզչության ժամանակաշրջանում: Այդ շրջանն արդեն անցյալում է: Պուտինի խոսքը լուրջ ընդունելն ինձ համար վիրավորական է»,-հայտարարել է Դավութօղլուն:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս