Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսն ամուսնացել է, նրա ընտրյալն ուսանողուհի Նանան է: Զույգը հարսանեկան արարողությունն անցկացրել է Նիդերլանդներում:
«Մոսկովյան ակումբը շնորհավորում է նորապսակներին և ցանկանում երկար տարիների համատեղ, երջանիկ կյանք», – ասվում է ակումբի պաշտոնական հաղորդագրությունում: