Դեկտեմբերի 15-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում: Ըստ նախնական տեղեկությունների՝ զինված ու դիմակավորված հանցագործը ներս է մտել Բաշինջաղյան 65 տուն և զենքի սպառնալիքով ներսում բռնություն է գործադրել տան անդամների նկատմամբ:
Ավելի ուշ այստեղից հրազենային վնասվածքով հիվանդանոց են տեղափոխել երիտասարդ աղջկա և ավազակային հարձակումը կատարողին: Վերջինս մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով:
Առանձնատունը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, պատկանում է մի շարք աղմկահարույց դեպքերից հայտնի գործարար «Շանթի Յուրա» անվամբ հայտնի Յուրա Ղարիբյանին: Ոստիկանությունը դեպքի առթիվ տեսանյութ է պատրաստել: