Ինչ է պատմում Շանթի Յուրայի կինն ավազակային հարձակումից (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 15-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում: Ըստ նախնական տեղեկությունների՝ զինված ու դիմակավորված հանցագործը ներս է մտել Բաշինջաղյան 65 տուն և զենքի սպառնալիքով ներսում բռնություն է գործադրել տան անդամների նկատմամբ:

3-Screenshot_2015-12-19_13

Ավելի ուշ այստեղից հրազենային վնասվածքով հիվանդանոց են տեղափոխել երիտասարդ աղջկա և ավազակային հարձակումը կատարողին: Վերջինս մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով:

4-Screenshot_2015-12-19_13.22

Առանձնատունը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, պատկանում է մի շարք աղմկահարույց դեպքերից հայտնի գործարար «Շանթի Յուրա» անվամբ հայտնի Յուրա Ղարիբյանին:  Ոստիկանությունը դեպքի առթիվ տեսանյութ է պատրաստել:

5-1025




Լրահոս