Որտե՞ղ կլիներ Մեսրոպ Մակյանի կինը, եթե նա դատավոր չլիներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրենց հարազատներին տարբեր գերատեսչություններում աշխատանքի տեղավորելու խնդրին: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանի կինը` Սյուզաննա Մակյանը, պարզվում է՝ ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական եւ միջնակարգ կրթության քաղաքականության մշակման եւ վերլուծության բաժնի պետն է:

Նշենք, որ Մեսրոպ Մակյանը առավել հայտնի դարձավ «բանդայի» աղմկահարույց քրգործը, ինչպես նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի քրգործը քննելուց հետո: Արդյո՞ք Սյուզան Մակյանը կնշանակվեր իր ներկայիս պաշտոնում, եթե նրա ամուսինը դատավոր չլիներ, կարծում ենք` դժվար:




Լրահոս