Անհայտ անձը կրակ է բացել Ջենիֆեր Լոպեսի հարցազրույցի ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Life News-ը գրում է, ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում անհայտ անձը կրակ է բացել հայտնի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի հարցազրույցի ժամանակ: Միջադեպի մասին հայտնի է դարձել Լոպեսից հարցազրույց վերցնող լրագրող Ռոբ Մարչիանոյի Twitter-ի էջից։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները հաստատել են, որ լողափին գտնվողներից ոչ ոք չի տուժել։
Իրավապահները փորձում են գտնել կրակահերթ բացած անձին։




Լրահոս