Սադրիչ քայլերով Ադրբեջանը փորձում է կոմպենսացնել իր բանակցային թուլությունը. Էդ. Նալբանդյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը չի կարողանում ազատվել այն պատրանքից, որ ուժի կիրառումը և իրավիճակի սրումը կարող է օգտագործել որպես բանակցային գործիք: Բեռնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ավարտից հետո լրագրողներ հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` ներկայացնելով բանակցությունների արդյունքները:

«Շատ կարևոր էր նախագահների մակարդակով վերջին հանդիպումից հետո նման ևս մեկ հանդիպման կազմակերպումը: Մենք շնորհակալ ենք Շվեյցարիային այս գագաթնաժողովն ընդունելու, իսկ եռանախագահող երկրներին` իրենց ջանքերի համար` ուղղված նման հանդիպումների կազմակերպմանը, որոնք նպատակ ունեն առաջ մղել բանակցային գործընթացը: Բայց այդ գործընթացն առաջ մղելու համար նման տրամադրվածություն պետք է ունենա Ադրբեջանը, ինչն իրականում այդպես չէ: Եվ այս գագաթնաժողովի օրակարգը թելադրված էր
իրավիճակի սրմամբ, Ադրբեջանի կողմից սադրանքների, հրադադարի կոպտագույն խախտումների արդյունքում: Եվ բնական է, որ երբ այսպիսի իրավիճակ է, մնացած հարցերը երկրորդ պլան են մղվում»,­ «Արմենպրես»­ի հաղարդմամբ` ասաց նախարարը:

Նալբանդյանը նկատեց, որ Ադրբեջանը բանակցություններում իր թուլությունն ու անվստահությունը ցանկանում է կոմպենսացնել սադրիչ քայլերով: Նրա
խոսքով` Ադրբեջանի ստրատեգները կարծում են, որ սա իրենց ինչ­որ ուժ է տալիս: «Ի՞նչ է նրանց մինչև հիմա տվել այս քաղաքականությունը:
Որևէ դրական բան, որևէ առավելություն ո’չ տվել է, ո’չ տալիս է, ո’չ էլ կտա»,­ շեշտեց Նալբանդյանը:




Լրահոս