
«Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթում հաղթող է ճանաչվել իսպանուհի Միրեյա Լալագունա Ռոյոն: Երեկ կայացած մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրել է ռուս Սոֆիա Նիկիտչուկը, իսկ երրորդը` Ինդոնեզիայի ներկակացուցիչ Անինդիե Կուսումա Պուտրին:
Թոփ-5-ում տեղ են գրավել նաև Ճամայկայի և Լիբանանի ներկայացուցիչները: Հավելենք, որ նախորդ տարի հաղթողի տիտղոսը նվաճել էր Ռոլեն Շտրաուսը ՀԱՀ-ից:
Իսպանիայի ներկայացուցիչը
Ռուսաստանի ներկայացուցիչ Սոֆիա Նիկիտչուկ