
Rizin FF ընկերությունը պաշտոնապես հայտնել է, որ 28-ամյա Ֆյոդոր Եմելյանենկոյի րցակիցը լինելու է Ջայդիպ Սինգխը:
Խոսակցություններ այն մասին, որ Ֆյոդորը մրցելու է Սինգխի հետ, հայտնվել էին վաղուց, սակայն ընկերության ղեկավարությունը նշել էր, թե վերջինս այնքան էլ հայտնի չէ և պահեստային տարբերակ է: Ամենայն հավանականությամբ, այլ մրցակից չի գտնվել:
Ջայդիպ Սինգխը 198 սմ հասակ ունեցող մարզիկը ճապոնա-հնդկական ծագում ունի: Նա իր մարզական կարիերայի ընթացքում հաղթել է այնպիսի մարզիկների, ինչպիսիք են Սերգեյ Խարիտոնովը, Մակոտո Ուեխարան և Հիրոմի Ամադան: