Միխայիլ Սաակաշվիլին տուգանվել է 28 դոլարով՝ դատարանի որոշումը չկատարելու համար: Ըստ այդ որոշման, նա պետք է հանդիպում ունենար քաղաքացիների հետ։
2014 թվականի դեկտեմբերին Օդեսայի բնակիչներից մեկը դիմել է մարզային վարչակազմին՝ խնդրելով հանդիպում կազմակերպել տարածաշրջանի այն ժամանակվա ղեկավար Իգոր Պալիցայի հետ, բայց հրավերի փոխարեն նա Պալիցայի տեղակալի ստորագրությամբ գրություն է ստացել։
Այս տարվա հունիսի 26-ին դատավոր Օքսանա Վովչենկոն իր որոշմամբ պարտավորեցրել է մարզի ղեկավարությանը անձնական ընդունելություն կազմակերպել քաղաքացու համար: Սաակաշվիլին, որն այդ ժամանակ արդեն մարզի ղեկավարն էր, նույնպես հրաժարվել է հանդիպել քաղաքացու հետ։
Եթե դատարանի որոշումը չկատարվի, Սաակաշվիլին կրկնակի մեծ տուգանքի կենթարկվի: