Չինաստանում սողանքի հետևանքով անհետ կորածների թիվը հասել է 91-ի (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի հարավում գտնվող Շենչժեն քաղաքում տեղի ունեցած սողանքի հետևանքով, վերջին տվյալների համաձայն, անհետ կորածների թիվը հասել է 91-ի: Ավելի վաղ հաղորդվում էր 59 անհետ կորածների մասին, փոխանցում է Vesti.ru-ն:

Ավելի ուշ նույն քաղաքում` «Արևմուտք-Արևելք» գազամուղի տարածքում, պայթյուն էր որոտացել:

Նշվում է, որ փրկարարների աշխատանքին խոչընդոտում են անձրևն ու ցեխը: Փրկարարներին հաջողվել է փլատակների տակից 7 մարդու հանել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 

1

2

3

4




Լրահոս