Բլատերն ու Պլատինին 8-ական տարով հեռացվեցին ֆուտբոլից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի նախագահներ Յոզեֆ Բլատերն ու Միշել Պլատինին 8-ական տարով զրկվել են որևէ տեսակի ֆուտբոլային գործունեություն իրականացնելու իրավունքից։

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը հետաքննություն էր իրականացնում, քանի որ ՖԻՖԱ-ի ակտիվից 2 մլն շվեյցարական ֆրանկ էր փոխանցվել Պլատինիի ակտիվին:

Ավելի վաղ Բլատերը հայտարարել էր, որ իր և Պլատինիի միջև կա բանավոր համաձայնություն, ըստ որի և կատարվել է վճարումը։ Սակայն ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը փոխանցումն ապօրինի է համարել:




Լրահոս