Հայ ըմբիշներն Օդեսայում նվաճել են երեք մեդալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օդեսայում ավարտվել է ՖԻԼԱ-ի “Սեւ ծով” միջազգային մրցաշարը, որին մասնակցել են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի վեց անդամներ: Նրանցից 3-ը գրավել են մրցանակային տեղեր՝ Էդգար Ենոքյանը (96կգ) եւ Միհրան Ջաբուրյանը (55կգ) գրավել են 2-րդ տեղը, իսկ Վոլոդյա Ֆռանգուլյանը (60կգ) արժանացել է բրոնզե մեդալի:
Մրցաշարին մասնակցել են 10 երկրների 87 մարզիկներ: Մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչները դարձյալ բողոքի ձայնն են բարձրացրել օլիմպիական մարզաձեւերի շարքից ըմբշամարտը հանելու ՄՕԿ-ի գործկոմի որոշման դեմ: Մայիսի 16-18-ը այս հարցի վերաբերյալ Մոսկվայում տեղի է ունենալու ՖԻԼԱ-ի կոնֆերանսը, որին մասնակցելու են նաեւ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները, հաղորդում է Սպորտի նախարարության կայքը: 




Լրահոս