Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման ծրագիրը տապալվել է, իսկ Կառավարությունը շարունակում են ապրել իր հորինած «մոլորակում». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն բանից հետո, երբ նոր «Մետաքսի ճանապարհով» առաջին գնացքը մեկ շաբաթ առաջ Չինաստանից հասավ Վրաստան (Չինաստան-Ղազախստան-Ադրբեջան-Վրաստան-Եվրոպա), այլեւս բոլորի համար հասկանալի դարձավ, որ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման ծրագիրն այլեւս անիրագործելի է: Ուստի «Ժողովուրդ»-ը կառավարության լրատվականից փորձեց պարզել, թե արդյոք ներկա պայմաններում գործադիրում ընդունում են, որ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման ծրագիրը տապալվել է, կամ եթե ոչ, ապա ինչ միջոցներով եւ ինչպես են պատրաստվում այն իրագործել:

ՀՀ ՏԿ նախարարությունից մեզ տրված պատասխանը, մեղմ ասած, հուսադրող չէր: Մարդիկ գրել են, որ իրենք ծրագրի իրագործման ուղղությամբ շարունակելու են աշխատանքները, ասել է թե՝ բանակցությունները: Այլ կերպ ասած՝ ՀՀ կառավարությունում շարունակում են չընկալել արտաքին աշխարհում տեղի ունեցող գործընթացները եւ ապրում են իրենք իրենց հորինած «մոլորակում»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս