«Լուսավոր Հայաստան»-ի Խորհրդի քարտուղար է ընտրվել Մանե Թանդիլյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սույն թվականի դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության Խորհրդի երկրորդ նիստը, որի ընթացքում Խորհրդի քարտուղար է ընտրվել Մանե Վանյայի Թանդիլյանը։ Կուսակցության Կանոնադրության համաձայն Քարտուղարին վերապահված են կարևորագույն գործառույթներ։

Կուսակցության խորհրդի քարտուղարն ընտրվում է խորհրդի անդամների կողմից՝ ձայների պարզ մեծամասնությունով, մեկ տարի ժամկետով: Կուսակցության խորհրդի քարտուղարը կատարում է նիստի հրավիրման կազմակերպչական աշխատանքները, կազմում է նիստերի արձանագրությունները: Կուսակցության խորհրդի նախագահի բացակայության ժամանակ փոխարինում է նրան:




Լրահոս