Կառավարության քաղաքացիների ընդունելությունների բաժնում ` Ալեքսանդր Ղազարյանն ընդունել է Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչներին: ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ տևական ժամանակ կառավարության շենքի մոտ կանգնելուց հետո նրանք վերջապես ընդունելության արժանացան:
ArmLur.am-ի հետ զրույցում տուժած բնակիչները հայտնեցին, որ իրենց գալու նպատակը մթերված խախողի վճարները ստանալն է:
Նշենք, որ մթերումը իրակացվել է 40, 60 և 70 դրամով, ավելի քան 2500 տոննա` 380 բնակչից: Բնակիչները հայտնում են, որ սպառիչ պատասխան չստանալու դեպքում կշարժվեն դեպի նախագահական նստավայր:
Ի դեպ Ալեքսանդր Ղազարյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին արգելեց ներկա գտնվել խորհրդակցությանը, մինչդեռ բնակիչները պահանջւում էին, որ լրագրողները մնան և լուսաբանեն ընթացքը:
Նշենք, որ բնակիչները հայտնեցին նաև, որ մթերող Շահումյան- Վին գինու, կոնյակի գործարանը պատկանում է նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանին:
Մանրամասները քիչ ուշ` տեսանյութում: