Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Սիրիան չի դառնա Ռուսաստանի «իմպերիալիստական նպատակը». փոխանցում է Reuters-ը:
Իր ելույթի ժամանակ նա նաև ասել է, որ քննադատում է Իդլիբի ուղղությամբ ռուսական ավիահարվածները, որոնք, իբր, իրականացվել են վերջերս:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, որ ռուսական ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռները 1 օրում 59 ռազմական թռիչք են իրականացրել Սիրիայում «Իսլամական պետության» ավելի քան 200 օբյեկտների ուղղությամբ:
Ավիահարվածները հասցվել են Հալեպում, Իդլիբում, Լաթաքիայում, Համայում, Հոմսում, Հասեկեում և Ռաքքայում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան