«Տելեվիզրով ասում ա՝ 150 դրամով մթերել ենք, գյուղացիներից 40-ով ա վերցնում. սրա ի՞նչն ա Կառավարություն». խաբված խաղողագործները սպառնում են կտրուկ քայլերի դիմել (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի խաբված խաղողագործները հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց և պահանջում էին հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Խաղողագործները պահանջում են իրենց հասանելիք գումարը, ինչը պետք է ստանային դեռևս դեկտեմբերի 15-ին: Այս խոստումն ամիսներ առաջ խաղողագործներին տվել էին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ու Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը:

Բնակիչներին սկզբում հանդիպեց Կառավարության ներկայացուցիչ Ալեքսանդր Ղազարյանը, իսկ ավելի ուշ՝ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, ով ասաց, թե խաղող մթերող ընկերությունը խոստացել է վճարումներն անել մինչև մարտ: Փոխնախարարի փոխանցմամբ՝ նախարարությունը քննարկումներ անելուց հետո որոշել է ամենաուշը մինչև 2016 թվականի փետրվաի 10-ը օգնել կազմակերպությանը վարկի վերցնել և մարել գյուղացիների պարտքերը:

Այս հայտարարությանը, սակայն, վրդովված խաղողագործները բուռն քննադատություններով արձագանքեցին:

Ավելի մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:

12404828_1092207114152672_589555022_o

12415912_1092207104152673_544149071_o

 

12400035_1092219157484801_60625235_o

12414061_1092219160818134_1476047024_o




Լրահոս