
Իտալացի մասնագետ Կառլո Անչելոտին, ով մրցաշրջանի ավարտից հետո գլխավորելու է Մյունխենի «Բավարիա»-ն, արդեն նշել է, թե ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ որ ֆուտբոլիստներին է ցանկանում ձեռք բերել:
Sport1-ը վստահեցնում է, որ մարզիչն իր գլխավորած թիմում ցանկանում է տեսնել «Նապոլի»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինին: Այս առնչությամբ արգենտինացի ֆուտբոլիստի դիրքորոշումը դեռևս հայտնի չէ: Վերջինս իտալական ակումբում հանդես է գալիս 2013 թվականից: