Հալկը` Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական «Զենիթ»-ի հարձակվող Հալկն ավանդական հարցման արդյունքում ճանաչվել է Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Հարցմանը մասնակցում են երկրի սպորտային լրագրողները: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է նույն ակումբի ֆուտբոլիստ Արտյոմ Ձյուբան: Երրորդ հորիզոնականում է Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ Կվինսի Պրոմեսը:

«Շատ շնորհակալ եմ, որ ինձ տվեցին այդ մրցանակը: Շատ հաճելի է, երբ դու գտնվում ես այլ երկրում և կարողանում ես երջանկություն պարգևել երկրպագուներին և դառնալ իդեալ շատ մարդկանց համար: Ես այստեղ աշխատում եմ չորս մրցաշրջան և ուրախալի է, որ հասել եմ այդքան հաջողությունների», – նշել է Հալկը:




Լրահոս