Երբ աշխատում են ուրիշի փոխարեն… «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «70-ական թվականներին, երբ Աջափնյակի կամուրջի կանգառում ավտոբուսի էինք սպասում, և տրանսպորտը գալիս էր 30-40 րոպե ուշացումով, ուղևորները հարձակվում էին եկած ավտոբուսի վարորդի վրա, թե «էս ո՞ւր էիր, մեռանք սպասելով»:

Վարորդն էլ արդարանում էր՝ «ես իմ ժամանակին եկել եմ, խոսացեք նրանց վրա, ով չի եկել»: Եվ այդ արդարացման մեջ որոշակի տրամաբանություն կա՝ ինչո՞ւ մեղադրել նրան, ով իր հնարավորությունների չափով աշխատում է, և ոչ թե նրան, ով ընդհանրապես չի աշխատում:

Այս ամռանը Բաղրամյան փողոցի ցույցերի ժամանակ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էր ցուցարարներին բացատրություն տալիս, թե ինչպես է ՀԷՑ-ում աուդիտ անցկացվելու, երբ և որքան է թանկանալու էլեկտրաէներգիան…
Մենք գտնվում ենք պատերազմի՞, թե՞ հրադադարի մշտական խախտումների իրավիճակում՝ այդ մասին, իմ կարծիքով, հասարակությանը պետք է հայտնեն ոչ թե զինվորականները, այլ՝ քաղաքական գերատեսչությունը, որովհետև պատերազմը քաղաքական խնդիր է: Բայց քանի որ մեր արտգործնախարարությունն այս հարցում լռում է, իսկ մեր՝ հայաստանցիներիս հիմնական հույսը ՊՆ-ն է, պատերազմի մասին խոսում է այդ գերատեսչության մամուլի խոսնակը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս