BMW X5-Ը ԿՈՂԱՇՐՋՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ մայիսի 8-ին, ժամը 15:00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Երևանի բնակիչ, 27-ամյա Մհեր Հարությունյանը, Դավիթ Բեկ փողոցում վարելով BMW X5 մակնիշի 01 DD 404 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: 
Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: 
Վթարի պատճառը ճանապարհի ջրափոսերն են եղել, որը լցված է եղել անձրևաջրով և վարորդը, չիմանալով որ փոսից փախցնի, կորցրել է կառավարումը և տեղի է ունեցել վթարը: 




Լրահոս