Էնդի Մարեյը 2015-ին ամենաշատ ժամանակն է անցկացրել կորտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի երկրորդ ռակետ բրիտանացի Էնդի Մարեյը 2015 թվականին ամենաշատ ժամանակն է անցկացրել կորտում:

TennisWorld-ը հայտնում է, որ 28-ամյա Մարեյը, ընդհանուր առմամբ, 171 ժամ և 18 րոպե գտնվել է կորտում:

Նշված ցուցանիշով` երկրորդ տեղում է սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը՝ 159 ժամ 30 րոպե: Իսպանացի Ռաֆայել Նադալը երրորդ տեղում է: Նա գրանցել է 157 ժամ 12 րոպե արդյունքը:




Լրահոս