Ավակովը հայտարարել է, որ հրաժարական կտա ամենաանսպասելի պահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը հայտարարել է, որ եթե նա որոշի հրաժարական տալ, ապա դա կանի ամենաանսպասելի պահին: Այս մասին նա հայտարարել է «Ուկրաինսկայա պրավդա»-ի հարցազրույցում:

Նա պատասխանել է պարբերականի թղթակցի հարցին այն մասին, որ այլ երկրներում պաշտոնյաները սկանդալից հետո հրաժարական են տալիս: Խոսքը Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի հետ վեճի մասին է:

«Դա խնդիր չէ: Ես այն ժամանակ, երբ անհրաժեշտ համարեմ, հրաժարական կտամ ամենաասպասելի և ճիշտ պահին»,-նշել է Ավակովը:

Ավակովը դատական հայց էր ներկայացրել Սաակաշվիլիի դեմ՝ իր նկատմամբ մեղադրանքների պատճառով:

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարը նշել է նաև, որ իր հրաժարականը կհանգեցնի ազգային արժույթի՝ գրիվենի փլուզմանը, ինչպես նաև երկրի համար մի շարք խնդիրների պատճառ կհանդիսանա:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս