«Եթե մարդուն չես թողել ինքնասպան լինի՝ հանցա՞նք ա նշանակում». կուրսանտները տեղի ունեցած ողբերգության մեջ իրենց մեղավոր չեն ճանաչում (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի առանձնակի դաժանության սպանության մեջ մեղադրվող համածառայակիցները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը:

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, ամբաստանյալ կուրսանտները հայտարարեցին, թե անմեղ են և կատարվածի հետ որևէ առնչություն չունեն:

12404745_1093666567340060_2082773729_o

Ամբաստանյալ Մովսես Ազարյանը հայտարարեց, թե Հայկազ Բարսեղյանն ինքնասպանության դիմելու նպատակ ունեցել է, իսկ ինքն արգելել է, հնարավոր է, անգամ, ապտակել է. «Եթե մարդուն չես թողել ինքնասպան լինի՝ հանցա՞նք ա նշանակում»,- հայտարարեց Մ. Ազարյանը:

gnel tevosyan

Իսկ Վարազդատ Սաֆարյանը չընդունեց կուրսանտին ծեծի ենթարկելու մասով առաջադրված մեղադրանքը:

12415796_1093666564006727_941874200_o

Հավելենք, որ դատախազի բացարկի մասին պաշտպանների միջնորդությունը դատարանը մերժեց: Դատական հաջորդ նիստը նշանակվեց 2016թ. հունվարի 14-ին։ Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում առանձնակի դաժանությամբ սպանություն տեղի ունեցավ: Սկզբում վարկած շրջանառվեց, թե կուրսանտ Հայկազ Բարսեղյանն ինքնասպան է եղել, ապա բացահայտվեց սարսափ առաջացնող դաժան իրականությունը. նրան, ըստ նախաքննական մարմնի, սպանել էին համածառայակիցները: Դեպքը ցնցել էր բոլորին:

12415737_1093666570673393_1630040260_o

Ինչպես հայտնի է, Հայկազ Բարսեղյանի դին հայտնաբերվել է այս տարվա հունվարի 29-ին ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մարզահրապարակում՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում՝ մահացած։ Սկզբնական վարկածն ինքնասպանությունն էր: Կուրսանտի ծնողները վստահեցնում էին, որ իրենց որդին նման քայլի չէր կարող դիմել: Պարզվեց՝ նրանք չէին սխալվում: Կուրսանտը նախքան պարանին հայտնվելը մահացած է եղել: Հարազատները պնդում էին, որ նման հաշվեհարդարի պատճառն այն է եղել, որ Հայկազը չի ենթարկվել ինտիտուտում 4 ծառայակիցների ստեղծած վախի մթնոլորտին:

12432783_1093666550673395_108112466_o

Ինքնասպանության իմիտացիա ստեղծելու նպատակով զինծառայողները հագցրել են դաժանության զոհ դարձած համածառայակցի հագուստները, տեղափոխել նրան զորամասի մարզահրապարակ և կախել պտտաձողից: Առանձնակի դաժանությամբ սպանության մեջ որպես մեղադրյալներ են ներգրավվել նույն զորամասի զինծառայողներ Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանն ու Նորիկ Սահակյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ և 10-րդ կետերով: Այն է՝ առանձին դաժանությամբ, մի խումբ անձանցով, խուլիգանական դրդումներով սպանություն:

Ավելի մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս