Ինչ սկզբունքով են քրեական գործերի ընթացքը գաղտնի պահում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեւական ժամանակ է, ինչ ՀՀ դատական տեղեկատվական համակարգում գաղտնի է պահվում աղմկահարույց քրեական գործերի քննության ընթացքը: Մասնավորապես Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի նախկին աշխատակից Զարմիկ Մարկոսյանի գործն արդեն տեւական ժամանակ է, ինչ գաղտնի է պահվում, մինչդեռ նախկինում հնարավոր էր տեսնել, թե այս գործով նիստերը կայացել են արդյոք, կամ դատարանում գործի քննությունը որ փուլում է գտնվում:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն ասաց. «Զինվորական գործերի պարագայում մեզ համար աղմկահարույց, ոչ աղմկահարույց եւ այլ կատեգորիաներ չունենք: Դատական տեղեկատվական համակարգը որեւէ մեկի համար չենք փակում: Որեւէ բան պահելու, թաքցնելու չկա, պարզապես տեխնիկական հարցեր կան, որոնք վերազինման փուլում են»:




Լրահոս