Իսպանիայում սենեգալցի գործազուրկ ներգաղթյալը 400 հազար եվրո է շահել «Էլ Գորդո»լոտոյով, գրում են տեղի ԶԼՄ-ները:
35-ամյա տղամարդու անունը Նգանյե է: Իսպանիայի ափային պահակախումբը 8 տարի առաջ սենեգալցուն և նրա կնոջը փրկել էր նավաբեկության ժամանակ, որը Մարոկկոյից Եվրոպա էր ընթանում:
«Ես չեմ կարողանում հավատալ: Ես կարող եմ ասել, որ մի ժամանակ մենք նույնիսկ 5 եվրո չունեինք»,-ասել է սենեգալցին տեղի թերթին, որը հրապարակել է նրա լուսանկարը շահած տոմսը ձեռքին:
«Էլ Գորդո» լոտոն (իսպաներեն՝ չաղ) աշխարհի ամենախոշոր լոտոներից է, որի ամենամյա շրջանառությունը կազմում է 2,2 մլրդ եվրո: