Ամանորին ընդառաջ ձվի շուկայում կրկին գների բարձրացում է արձանագրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամանորին ընդառաջ ձվի շուկայում կրկին գների բարձրացում է արձանագրվել: Հավկիթի թանկացումների շուրջ ՏՄՊՊՀ մամլո քարտուղար Գայանե Սահակյանն ասաց. «Հանձնաժողովի կողմից իրականացվող դիտանցումների համաձայն՝ Երևանի մի շարք խոշոր առևտրի կետերում արձանագրվել է ձվի գնի որոշակի աճ:  Սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ձվի գինը բարձրացել է միջինում շուրջ 6 դրամով՝ 55-ից դառնալով 61 դրամ»:

ՏՄՊՊՀ-ն հավկիթի թանկացումը պայմանավորվում է սեզոնայնությամբ՝ ամռանը ձվի պահանջարկը նվազում է, իսկ աշնանն աստիճանաբար ավելանում, ինչն էլ ազդում է գների վրա, եւ նման գնային տատանումներ արձանագրվել են նախորդ բոլոր տարիներին: Ի դեպ, որպես արդարացում ՏՄՊՊՀ-ն նշում է նաեւ, որ այս տարվա դեկտեմբերին ձվի գինը շատ ավելի ցածր է, քան նախորդ տարի նույն ամսին:




Լրահոս