Մադրիդի «Ռեալ»-ը նոր պայմանագիր է առաջարկելու կոլումբիացի հարձակվող Խամես Ռոդրիգեսին: Համաձայն շրջանառվող լուրերի, Ռոդրիգեսը վիճաբանել է թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հետ և ցանկանում է փոխել ակումբային գրանցումը:
«Արքայական ակումբ»-ի ղեկավարները որոշել են վերջ դնել շրջանառվող լուրերին: Իսպանական ակումբը կբարձրացնի կոլումբիացու աշխատավարձը՝ առաջարկելով նրան տարեկան 9 մլն եվրո: Գործող պայմանագրի պայմանների համաձայն՝ Խամեսը տարեկան 6 մլն եվրո է վաստակում: