Ինչպես ձևավորել ամանորյա սեղանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որպեսիզ հրե կապիկի տարին հաջողակ լինի, անհրաժեշտ է սկսել հենց տոնական ուտեստներից և սեղանի ձևավորումից: Ներկայացնում ենք խորհուրդներ, որոնք կօգնեն հաճոյանալ հրե կապիկին:

Ամանորյա սեղանի սփռոցը պետք է լինի գունագեղ` վառ և ուշադրություն գրավող անձեռոցիկներով: Սպասքը և բաժակները պետք է փայլեն մաքրությունից, սակայն պարտադիր չէ, որ թանկարժեք լինի:

Պարտադիր պայման է կապիկի արձանիկի առկայությունը, որը հաջողություն կբերի այն դեպքում, եթե դա դրված լինի սեղանին: Կերակրատեսակները պետք է պատրաստված լինեն բնական մթերքներից: Բացի այդ,  սեղանին պետք է շատ բանջարեղեն լինի: Բանջարեղենից պատրաստված յուրաքանչյուր կերակրատեսակ, յուրաքանչյուր աղցան հիացմունքով և շնորհակալությամբ կընդունվի Կապիկի կողմից: Պանրի տեսակների առկայությունը նույնպես կարևոր են:

Իսկ մսից պատրաստված կերակրատեսակներ կարելի է քիչ ունենալ սեղանին, քանի որ Կապիկն այն չի ուտում:




Լրահոս