
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: